Թուրքիայի քաղաքացին հատել է Արաքս գետը և մտել Հայաստան

Թուրքիայի քաղաքացին հատել է Արաքս գետը և մտել Հայաստան;Ահմեթ Այինին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022թ. հունիսի 10-ին ժամը 19:55-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-Թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի`

Արմավիրի մարզի վարչական տարածքում տեղակայված զորամասի «Ջանֆիդա» ուղեկալի կողմից հսկվող տարածքում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և Թուրքիայի հանրապետության կողմից մուտք գործել Հայաստանի հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Այսինքն, Ահմեթ Շերիֆի Այդին կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրի 469հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քր. օրի 329հոդվածի 1-ին մասին:Գործը դատարանում է, Ահմեթ Այինին կալանավորված է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս