«Պուտինի հետ պայմանավորվել եմ»․ Էրդողանը մանրամասնել է և մեղադրել արևմտյան երկրներին

«Պուտինի հետ պայմանավորվել եմ անվճար հացահատիկ մատակարարել կարիքավոր երկրներին»։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր կարծիքները համընկնում են Պուտինի հետ, առաջին հերթին աֆրիկյան երկրները պետք է հացահատիկ ստանան»,- ասել է Էրդողանը։Էրդողանը արևմտյան երկրների պահվածքն անվանել է «մարդասիրության դասեր տալու» փորձ, որը, միևնույն ժամանակ, անտեսում է Աֆրիկայում առկա խնդիրները։

«Աֆրիկայում, հատկապես Սոմալիում, առանց հացի հասանելիության մահացող յուրաքանչյուր անմեղ մարդու ցավը կոտրում է մեր սրտերը: Ցավոք սրտի, ջանքեր չեն գործադրվում վերջ դնելու միլիոնավոր մարդկանց մահվան տանող այս ողբերգություններին։ Ամոթ է, որ արևմտյան երկրները, որոնք մարդասիրության դասեր են տալիս աշխարհին, անտարբեր են մնում այս ողբերգության նկատմամբ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան զարմացած չէ Եվրոպայի պահվածքից։ Նա նշել է, որ եվրոպական երկրները գնահատում են Աֆրիկան, Ասիան և Լատինական Ամերիկան ​​այնքանով, որքանով նրանց անհրաժեշտ է նավթը, ոսկին և էժան աշխատուժը։ Եվ եթե դա հակասում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա «նրանք դառնում են պարզապես մոլախոտեր, որոնք ներխուժում են եվրոպական փառավոր այգի»։Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են հացահատիկային միջանցքի հարցը։Ավելի ուշ, Կիևի՝ Մոսկվային ներկայացրած երաշխիքներից հետո, ՌԴ-ն համաձայնել է վերսկսել գործընթացը, ինչի շրջանակում ուկրաինական նավահանգիստներից կրկին թույլատրվել է հացահատիկով բեռնված նավերի տեղաշարժը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս