Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը` օրակարգում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհն իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: Հարությունյանը նման բան է հայտարարել այսօր` բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների ընդունելության ժամանակ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին Արցախի այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների մոտեցումը նույն համայնքի բնակիչներին մեկ վայրում բնակությունն ապահովելու հարցն է կարևոր։ Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում:

Նշենք, որ 2020–ի նոյեմբերի եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերա հսկողության տակ։ Հադրութցիները զրկվել են իրենց բնակության վայրերից։

auroranews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս