Պորտուգալիայի Ֆիգեյրա դա Ֆոշ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի շախմատիստները:
Մեր կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը և գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը երկրորդ տուրում հաղթել են համապատասխանաբար Յուրի Ագաֆոնովին և Ժոզե Պադեյրոյին: Նրանք վաստակել են 2-ական միավոր և այժմ ևս 10 մասնակիցների հետ բաժանում են 1-12-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով կմրցի իտալացի գրոսմայստեր Անդրեա Ստելլայի հետ: Կարեն Հ. Գրիգորյանի մրցակիցը միջազգային վարպետ, գերմանացի Շտեֆան Լյոֆլերն է: