Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծության հետևանքով խոցվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի տանիքը. Ռոգով

Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծության հետեւանքով խոցվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի տանիքը, որտեղ պահվում է կայանի ռեակտորների համար թարմ վառելիքը:

Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը՝ հրապարակելով լուսանկարներ, տեղեկացնում է RT-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, գրել է. ՛՛Զապորոժիեի ԱԷԿ-ի №1 հատուկ մասնաշենքի տանիքը խոցվել է Զելենսկու գրոհայինների հարվածի հետեւանքով։ Այս շենքում է պահվում ԶԱԷԿ-ի ռեակտորների համար թարմ վառելիքը՛՛:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս