ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ մեկնաբանել է զորքերի նահանջը Խարկովի մարզում

Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել և հսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայր, ուրբաթ օրը տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մեր բանակը, հետախուզությունն ու Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները մի քանի օպերատիվ ուղղություններով։

Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի ԶՈՒ-ն ազատագրել և հսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայր»,- ասել է նա։ «Տարածաշրջանի գյուղերի մի մասում անցկացվում են տարածքի ստուգման և ապահովման միջոցառումներ, աստիճանաբար հսկողության տակ ենք առնում նոր բնակավայրեր․ ամենուր վերադարձնում ենք ուկրաինական դրոշը։ Շնորհակալություն բոլոր մեր տղաներին, տղամարդկանց և կանանց, որոնք պայքարում են Ուկրաինայի համար»՝ ասել է Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը։ ՌԴ ՊՆ-ն պնդում է՝ «նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերախմբավորել զորքերը Բալակլեյի և Իզյումի շրջաններում՝ Դոնեցկի ուղղությամբ ջանքեր գործադրելու համար»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս