Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է լարվածության թուլացման համար. Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակմանը:

Ըստ Պեսկովի՝ Երևանի և Բաքվի սահմանին ապաէսկալացման ուղղությամբ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում, արդյունքները ստանալուց հետո Կրեմլը կզեկուցի:

Պեսկովն ասել է, որ դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում, Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է լարվածության թուլացման համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս