Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի այն բողոքներին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի հայտնի է արևմտյան մամուլում, քան ինքը։
«Ժոզեպ, արևմտյան մամուլը պարզապես պաշտպանում է նրանց հոգեկան առողջությունը՝ նախընտրելով Լավրովին քեզնից: Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք, այդ թվում՝ տեղեկատվություն: Այնտեղ Բրիտանիայում նախընտրական բանավեճի վարողը ուշաթափվեց Լիզ Թրասի հերթական անհեթեթ հայտարարությունից հետո: Անհեթեթություն լսելը անվտանգ չէ: Եվ դրանք մեջբերելը` առավել եւս»,- գրել է Զախարովան:
Բորելն ավելի վաղ ասել էր, որ արեւմտյան մամուլում միտում կա «լսելու թշնամուն»։Հիշեցնենք, որ նա այսօր ցավով նշել էր, որ «Լավրովը գնում է Աֆրիկա, որպեսզի փորձի աֆրիկացիներին համոզել, որ եվրոպական պատժամիջոցները մեղավոր են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում և դա կրկնում է ամբողջ արևմտյան մամուլը»: