Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության թեմայով

Իրաքի ԱԳՆ-ն մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կապված Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետ, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ էր զոհվել:Այդ մասին որոշում է կայացվել Իրաքի վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության նախարարական խորհրդի ժամանակ:Երկրի արտգործնախարարությանը հանձնարարական է տրվել պատրաստել համապատասխան փաստաթղթեր:

Խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել առկախել նոր դեսպանի նշանակման հարցը Թուրքիայում:Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին դատապարտել էր Թուրքիայի հրետանային հարվածները Իրաքյան Քուրդիստանում, որի հետևանքով սպանվել է 9 խաղաղ բնակիչ:Նա Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր.

«Թուրքական ուժերը ևս մեկ անգամ կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Իրաքի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը՝ հրետանու կիրառմամբ թիրախավորելով Քուրդիստանի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրը»։Հիշեցնենք, որ միջադեպից հետո պաշտոնական Բաղդադը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս