ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ

ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին, իսկ առանձին երկրներում երկու երրորդը պատրաստ չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները:

Այդ մասին ՌԴ ԱԽ-ի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել Է իր Twitter ալիքում: «Հակառուսական պատժամիջոցները (նույնպես հարցումների տվյալներով) պատրաստ չի պաշտպանել կեսից ավելին, իսկ առանձին պետություններում՝ նաեւ նրանց երկու երրորդը»,-գրել Է Մեդվեդեւը:

Նրա կարծիքով, Եվրոպայի բնակիչն սկսում Է մտածել այն մասին, թե ինչու պետք Է ինքը վճարի ուրիշների սխալների համար: «Մենք, իհարկե, ցանկանում ենք խաղաղ համագործակցություն, առեւտուր, փոխանակումներ եւ այլ նորմալ համագործակցություն բոլոր բաների համար: Ոչ մեկի համար չենք փակվում, պաշտպանում ենք բոլոր ողջամիտ առաջարկությունները»,-ընդգծել Է Մեդվեդեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս