Ինչպես հայտնում է «Կիևվոդոկանալը», Ուկրաինայի մայրաքաղաքում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով սպառողների 80%-ը մնացել է առանց ջրամատակարարման։
«Կիևվոդոկանալ»-ի մասնագետներն աշխատում են հնարավորինս շուտ ջրմուղ կայանի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Մասնագետներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ջուրը Կիևի բնակիչների ծորակներ վերադարձնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլինչկոն «Կիև» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևի ուղղությամբ թռչող բոլոր հրթիռները խոցվել են, պայթյունները գրանցվել են միայն արվարձաններում։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ 1-2 ժամից պարզ կլինի վնասի չափը և թե երբ հնարավոր կլինի վերականգնել ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիան։