ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագո րծակցության պայմանագիրը, որը Նուր-Սուլթանում ստ որագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համապատասան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պա շտոնական ինտերնետ-պորտալում: Ինչպես ճշ տվել Է ավելի վաղ, պայմանագիրն ստորագրվել Է 1994 թվականի մարտի 28-ի նմանօրինակ փաստաթղթի առանձին դրույթների հրատապության կո րուստի կապակցությամբ:
Փաստաթղթում գրանցվում են «միջազգային-իրավական հիմունքներ, որոնք կանոնակարգում են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռա զմական համագործակցության միջոցառումների կատարումը եւ դրանց իրագործման ձեւերը»:
«Պայմանագրի իրագործման հարցով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության պա շտպան ության նախարարությունը եւ Ղազախստանի Հանրապետության պա շտպա նության նախարարությունը»,-ավելի վաղ ճշ տվել Է փաստաթղթին կից պարզաբանական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: