Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է ոչ միայն իմ կողմից։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում դա», — ասել է Խաչատուրյանը, ապա հավելել հայկական կողմն ուզում էր՝ շուտ ավարտել պատերազմը․ «Ուզում էինք շուտ ավարտել պատերազմը, ինչ-որ կերպ վերջացնել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին 2020թ. այս մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի Լավրովի հետ, երբ նա Երևանում էր, բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին ավարտվեց 2020թ, բայց ամենակարևորը՝ պատերազմը դադարեց»։
Խաչատուրյանը նաև նշել է, որ կարևորում է նաև ռուսական կողմի ջանքերը, որպեսզի պատերազմից հետո Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պայմանավորվածությունները փաստացի ամրագրվեն և պահպանվեն։