Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկն ու լայնածավալ աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ նիստի ժամկետի մասին հարցին Զախարովան պատասխանել է.

«Մենք ողջունեցինք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, պայմանավորվեցինք, որ երկրորդ մասը կամ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք այն կազմակերպել շատ մոտ ապագայում»։Զախարովան նշել է, որ այժմ հանդիպման ամսաթվերի հետ կապված առաջարկներ են սպասում Հայաստանից ու Ռուսաստանից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս