ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է կենդանի:
«Եթե ճիշտն ասեմ, ապա կարծում եմ, որ նա կենդանի է»,- ասել է Թրամփը Դայթոն քաղաքում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանարապետական թեկնածուների աջակցության հանրահավաքում:
Այնուհետև Թրամփը, գիտակցելով հավանական քննադատությունը, որը նա կստանա իր մեկնաբանության համար, հավելել է. «Հիմա նրանք կասեն՝ ինչ սարսափելի բան է: Նա Նենսի Փելոսիին անասուն է անվանել»։Նա նաև խոսնակին անվանել է «խելագար Նենսի Փելոսի», ինչպես որ նախկինում հաճախ է արել: