ԱՄՆ դեսպանն անտեսել է Շուշի այցելելու հրավերը, որից հետո Ադրբեջանում դժգոհություններ են առաջացել

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դժգոհություններին, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անտեսել է Շուշի քաղաք այցելելու հրավերը։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, փոխգործակցության միջոցով մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու կայուն և համապարփակ խաղաղությանը: Ինչպես նախկինում ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»,- ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հարցման, ասել է դեսպանատան խոսնակը:

Դեսպանատան ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ուղևորություններ են կատարել և շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս