ՄԻՊ. Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշն ամանքն ամբողջ աշխարհում, լար վածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտա նգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է․ «Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի եւԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:

Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատե լության ու թշն ամանքի խոսքերով:

Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրա կել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչեւ 8-րդ դասարանի երեխաների համար է: Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի եւ երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հար ձակումները եւ ներկայացրին հար ձակումների իրենց հայտնի մանրամասները:

Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտ ահարում են բռն ությունից զե րծ լինելու, երեխաների շահերի, խղճի եւ կրոնի ազատության եւ այլ կենսական իրավունքներ:

Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լար վածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտա նգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լար վածության մեջ։

Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատե լության շարժառիթով կատարված հան ցանքներ:

Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դա տի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս