Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանի հետ խոսել է Հայաստանի վերաբերյալ և զգուշացրել . «Եթե Իրանի և Հայաստանի միջև …

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է լինելու Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակող ցանկացած քաղաքականությանը:

«Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Թեհրանը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»,- նշել է Ալի Խամենեին:

Ավելի վաղ նշել էինք, որ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանին շատ խիստ զգուշացում էր արել նաև Սիրիայի հարցով:

«Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է: Իսկ Սիրիայի հյուսիսում ռազ-մական ցանկացած հարձակում լինելու է հօգուտ ահաբ-եկիչների և ի վն-աս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի»,- նշել էր Իրանի հոգևոր առաջնորդը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս