Խերսոնում ռուսների հետ «համագործակցած» տղամարդկանց կապել են փողոցի սյուներին

Բրիտանական պարբերականը հրապարակել է լուսանկար, որում երկու մարդ կապկպված է փողոցի մետաղյա սյուներին: Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարն արվել է ուկրաինական Խերսոն քաղաքում:լուսանկարում պատկերվածները ենթադրաբար կոլոբորոցիոնիստներ են, որոնք համագործակցել են ռուսական զորքերի հետ այն ընթացքում, երբ քաղաքը գտնվել է նրանց վերահսկողության ներքո:Աղբյուրը գրում է, որ նրանցից շատերը, որոնք համագործակցել են ռուսների հետ, փախել են քաղաքից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:Բայց լուսանկարում պատկերված երկու տղամարդիկ երեկ բերման են ենթարկվել. նրանք սպասում են իրենց ճակատագրին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան ասել է, որ քննիչները բացահայտել են ավելի քան 400 ռազմական հանցագործություններ՝ իրականացված ռուսական զորքի կողմից, և որ Խերսոնի շրջանում հայտնաբերել են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց դիեր։ Նշենք, որ Խերսոնը 2022 թվականի մարտի 2-ից գտնվում էր ռուսական զորքի վերահսկողության տակ։\

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել էր Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս