Ռոքնռոլի աստղ, «Beatles»-ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը երեկ տոնել է ծննդյան օրը․ նա 82 տարեկան է դարձել։ Իր «Խաղաղություն եւ սեր» ուղերձը տարածելու համար Ռինգո Սթարը բազմամարդ միջոցառում է կազմակերպել Հարավային Կալիֆոռնիայում։
Աստղին ծննդյան օրվա առիթով շնորհավորել են նաեւ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում Հայաստանից։ Սթարն իր ֆեյբսուքյան էջում հրապարակել է «With A Little Help From My Friends» երգի կատարումը մայրաքաղաքի ակումբներից մեկում ու գրել․ «Խաղաղություն եւ սեր Երեւանից՝ Հայաստանից»։