Իլհամ Ալիևը վերջին անգամ Շուշի էր այցելել 38 տարի առաջ՝ հոր՝ Հեյդար Ալիևի հետ,այսօր կրկին նա Շուշիում է

Շուրջ չորս տասնամյակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ այցելեց Շուշի՝ կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը վերջին անգամ Շուշի էր այցելել 38 տարի առաջ՝ հոր՝ Հեյդար Ալիևի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։

«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռևшնշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կո տրեց նրանց ողնաշարը և ջшխջшխեց նրանց գլուխները։ Եթե նրանք մեր դեմ որևէ սшդրшնք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն և կբшխվեն դառը պարտության», — Շուշիում երեկ հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ստեփանակերտի իշխանություններին նախազգուշացնելով՝ «չփորձեք մտածել բանակ կառուցելու և հողեր վերադարձնելու մասին»։

«Այսօր Լեռնային Ղարաբաղում որոշ տարրեր, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, դեռ փորձում են գլուխ բարձրացնել։ Թող չմոռանան, թող մեր համբերության հետ չխաղան, թող չմոռանան 44-օրյա պшտերшզմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», — հավելել է Ադրբեջանի նախագահը։

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին հայտարարության ստորագրումից ընդամենը երեք օր անց ելույթ ունենալով Շուշիում՝ Ադրբեջանի նախագահը հայկական կողմի իշխանությունների մասին խոսելիս օգտագործել է «լեզուները կուլ տված առնետներ» բառակապակցությունը․ — «Որևէ բառ չեն կարող ասել։ Մենք այստեղ եկել ենք որպես հաղթողներ և ծածանել Ադրբեջանի դրոշը բոլոր ազատագրված տարածքներում»։

Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր ուժը, ցույց տվեց և ջախջախեց թշնամու գլուխը»։

«Մենք ստիպեցինք թշնшմուն ծնկի գալ մեր առաջ և ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Այդպես էլ տեղի ունեցավ՝ նվաստացուցիչ ակտ կապիտուլյացիայի մասին, որն ընդմիշտ կմնա պատմության մեջ», — նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած, ինչպես նաև Մեհրիբան Ալիևայի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներից դատելով՝ երեկ Ալիևները Շուշիում այցելել են Արցախի կառավարության կողմից վերանորոգված մահմեդական մզկիթ, որը նույնիսկ ռшզմшկան գործողությունների ընթացքում չի վնասվել, Շուշիի քաղաքապետարանի շենք, քաղաքի խորհրդանիշներից համարվող Ջդրդուզի բարձունք։

Ադրբեջանի նախագահական ընտանիքը լուսանկարվել է նաև ադրբեջանական զինու ժի կողմից երկու անգամ ռմբшկոծվшծ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Պшտերшզմից հետո էլ վшնդшլիզմի ենթարկված տաճարում, դատելով լուսանկարներից, հեռացված են խաչերը, հայատառ գրությունները, խորանը, մի լուսանկարում երևում է միայն Մարիամ Աստվածածնին պատկերող պաստառ։

Ադրբեջանի առաջնորդը դատարկաձեռն չի այցելել Շուշի։ Բացի հսկայական դրոշից, որը նա արդեն ծնկաչոք համբուրել և բարձրացրել է քաղաքի կենտրոնում, Իլհամ Ալիևն իր հետ բերել է նաև ադրբեջանցի երեք անվանի գործիչների՝ Ուզեիր Հաջիբեյլիի, ով համարվում է Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը, երգիչ Բյուլբյուլի և բանաստեղծուհի Նաթավանի կիսшնդրիները։ Դրանք նույնպես տեղադրվել են Բաքվին հանձնված Շուշի քաղաքում, որը Ադրբեջանի կառավարությունը մտադիր է առաջիկայում հռչшկել համայն մահմեդական աշխարհի մշակութային քաղաք։

Ադրբեջանի նախագահական ընտանիքը, ինչպես հաղորդվում է, Շուշի է հասել Ֆիզուլիի ճանապարհով, որը, ըստ ադրբեջանական աղբյուրների, կազմում է շուրջ 100 կիլոմետր և արդեն անցանելի է։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշի այցից առաջ Ալիևները մասնակցել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի, ինչպես նաև Ֆիզուլիի օդանավակայանի հիմնшրկեքին։ Ավելի վաղ Ալիևը հանձնարարել էր առնվազն օդանավակայանի թռիչքուղին շшհագործման հանձնել այս տարվա ընթացքում։

Ազատություն ռադիոկայան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս