Արարատ կամ Բաթում . Պահանջ Մոսկվա-Անկարա-Թբիլիսի 1921թ. եռյակ համաձայնությունից.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հարյուր տարի դեմքի իմաստուն, «ստալինյան» արտահայտությամբ (վրացիները հոր կողմից հայ այդ անձնավորությանը վրացի են համարում) մեր հարևանը շահագործում է Բաթում նավահանգիստը: Ժամանակն է փոխել դեմքի արտահայտությունը ու հնարավորինս պարզեցնել այն, այլապես Ղարաբաղում ծրագրավորված պար տության դիմաց գործողության կարոտ հայերից կարելի է ստանալ մեծ պրո բլեմներ Վրաստանի արտգործնախարարն Անկարայում հայտարարել է, որ երեք+երեք

պլատֆորմին չի մասնակցի դրան Ռուսաստանի մասնակցության պատճառով, որն «օկու պացրել է Վրաստանի տարածքները»։ Վրաց արտգործնախարարը հայտարարել է Բաքվի և Անկարայի հետ եռյակ ձևաչափով գործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ հաստատելով երկրի քաղաքական կուրսը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը անդամակցության ուղղությամբ։ Նրա թուրք գործընկերն ընբռնում ու աջակցություն է հայտնել

Վրաստանին։ Վրաստանը Ղարաբաղայն 2_րդ պա տերազմի ժամանակ ու հետո խոսում էր համագործակցության նման պլատֆորմի մասին, ակնհայտորեն ակնկալելով առնվազն Հարավային Օսիայի վերադարձը ու Բաքվի հետ Դավիթ Գարեջիի համալիրի հարցերի կարգավորումը։ Վրաստանի նախագահի հայտարարությունները ու ռուսական կողմի փոխադարձ ռևեր անսները, ինչպես նաև

Բաքվի պահանջով Հայաստանի շրջափակումը պա տերազմի օրերին վրացիների մոտ նման «հիմնավոր» հույսեր էին առաջացրել։ Իր հերթին, 1921թվականի ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետի սպա ռման շեմին նման ակնկալիքները հատկանշական են։ Բանն այն է, որ ներկայիս ռուս-թուրքական հակահայ համաձայնություններն ու շրջափակումը 1921թվականի շարունակությունը և

հետևանքն են: Վրաստանը հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրով ստացավ Բաթումը՝ հայկական Իգդիրը ու Արարատ լեռը թուրքերին նվիրելու դիմաց։ Ներկայում հայտարարված՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ու Հայաստանի հյուսիս-արեւմուտքից բլո կադայի համատեքստում Հայաստանը պետք է պահանջի էքստերիտորիալ միջանցք դեպի Բաթում, նավահանգստից առանց

մաքսային տուրքերի անժամկետ իրավունք ու երկաթգծի համապատասխան հատվածի փոխանցում ՀՀ իբրև մասնակի փոխհատուցում Արարատ-Իգդիրի օ տարման հաշվին Բաթումի նավահանգստի հարյուր ամյա շահագործման դիմաց: Անշուշտ անհրաժեշտ կլինեն ամերիկյան կամ ֆրանսիական ուժային վերահսկողության տարրեր: Թբիլիսին շատ անգամ պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում

Կարսի պայմանագիրը: Բայց դա առանձնապես կարեոր չէ: Մոսկովյան 1921 թվականի պայմանագիրը Կարսում ընդամենը կրկնօրինակվել է: Բաթում, կամ Արարատ՝ հարցում առաջին հերթին 102 ռա զմակայան տեղադրած Ռուսաատանին: Առավել հավանական պատասխանը ոչն է, անշուշտ: Այդ դեպքում՝ ոչ նաև 102 կայանին Գյումրիում: Անդրկովկասը մեծ է, այլ տեղ կգտնվի: Կամ չի գտնվի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս