Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է մոտ օրերս հանդիպել Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կարող է հոկտեմբերի սկզբին Պրահայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Սա կլինի նրանց առաջին հանդիպումը։

Նշենք , որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս