Ալիևը կո պիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավ իճել է Ադրբեջանի դեսպանի հետ

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտ անգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն Twitter-ի իր էջում բանավ եճի մեջ է մտել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:Մասնավորապես, Մուստաֆաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցից մի հատված է հրապարակել Twitter-ի իր էջում։

Նշենք, որ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակ ամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն կարգավորել է այն։ Ալիևը շե շտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։ Հենց այս խոսքերն էլ թվիթերյան իր էջում տեղադրել էր Մուստաֆաևը։Ի պատասխան Լուազոն գրել է, թե առաջին հերթին դիվանագետը պետք է հարգի երկիրը, որտեղ աշխատելու պատիվ ունի։

«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խափանեք աշխատանքները։ Լեռնային Ղարաբաղի հակամ արտությունը կարգավորված չէ, հրադ ադարը չի պահպանվում։ Հայաստանում երեկ 3 զի նվոր է զո հվել»,–գրել է Լուազոն։Նա ևս մեկ թվիթ է կատարել` առանձին անդրադառնալով Ալիևի խոսքերին. Լուազոն գրել է, որ Ալիևը կո պիտ սխ ալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ ֆրանսիացիներին հետ կպ ահի հայ ժողովրդին համերաշխություն հայտնելուց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս