Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, իսկ հիմա անժամկետ օգտագործում են գյուղի ճանապարհը.

Արցախում հայկական վերահս կողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով երթևեկում են ադրբեջանական ավտոմեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Թեև երթևեկությունը սկսվել է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրից անմիջապես հետո, Արցախի իշխանությունները պաշտոնապես տեղեկությունը հայտնեցին ամիսներ անց։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ տեղեկացրեց, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, սակայն չի հաջողվել։ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից փորձեցինք տեղեկանալ, ուրիշ որ գյուղերի նկատմամբ է Ադրբեջանը նկրտումներ ցուցաբերել, ցանկացել վերցնել, սակայն խոսնակը խուսшփեց հստակ պատասխան տալ։

«Բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խն դիր ունենք, ոչ թե ինչ-որ բան զի ջելու կամ փոխանցելու»,- ասաց Լ.Ավանեսյանը

Ի դեպ, վերջերս տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում համատեղ օգտագործման ճանապարհ են պшհանջում՝ խոստանալով դրա դիմաց 30 ռшզմագե րիների վերադարձ։ Արցախի նախագահի խոսնակը հեր քել էր օրակարգում նման հարցի առկայությունն ընդհանրապես, մինչդեռ հիմա պարզվում է, որ ադրբեջանցիներն իրականում ամբողջ գյուղն են ցանկացել վերցնել։

Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը«Փաստինֆո»-ին հայտնել էր, որ թշնшմին ներկայումս շաբաթական երեք անգամ անցնում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի ճանապարհով։ Թե որքա՞ն են շարունակվելու երթևեկությունները այդ ճանապարհով, որի շուրջ թշնшմին բանակցել է, խոսնակը դժվ արացավ ժամկետներ նշել, սակայն պն դեց, թե ադրբեջանցիները ժամանակավոր են օգտվում այդ ճանապարհահատվածից։

«Ժամանակավոր է, որովհետև որքանով ես եմ տեղյակ՝ իրենք Շուշիի վրա այլ ճանապարհ են կառուցում»,- ասաց Ավանեսյանը ու չմեկնաբանեց, թե ո՞ւմ միջև են ընթացել ճանապարհից օգտվելու բանակցությունները։

Խոսնակը չպատասխանեց նաև այն հարցին, թե մինչև Շուշիում ադրբեջանական ճանապարհի կառուցումը չավարտվի, թշն ամին շարունակելո՞ւ է անցնել Կարմիր շուկայով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս