Ամերիկյան հածանավերը մտել են Թայվանի նեղուց

Ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի՝ Թայվանի շուրջ Չինաստանի լայնածավալ զորավարժություններից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ռազմանավ կիրակի օրը հատել են Թայվանի նեղուցը:

«USS Antietam եւ USS Chancellorsville կառավարվող հրթիռային հածանավերը սովորական անցում են կատարում Թայվանի նեղուի ջրերով, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս նավարկության եւ թռիչքների ազատությունը բաց ծովում: Այս նավերն անցնում են միջանցքով, որը գտնվում է ափամերձ պետության տարածքային ջրերից դուրս», — The Japan թերթին ասել է ԱՄՆ-ի նավատորմի 7-րդ ստորաբաժանման ներկայացուցիչը։

Անանաուն աղբյուրները, իրենց հերթին, Reuters լչրատվական գործակալությանը հայտնել են, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Chancellorsville եւ Antietam հածանավերը գործողություն էին իրականացնում, որը դեռեւս շարունակվում է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս