ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրախորհրդարանում պատգամավորի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ելույթը ծափահարությունների արժանացավ

ադրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ նախապատրաստել պատժամիջոցների փաթեթ։ Եվրախորհրդարանի նիստում այսպիսի հայտարարություն արեց ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց այս գիշեր Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։Նա ասաց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են առնվազն 48 զինվորական և 3 քաղաքացիական անձ։«Ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի շարունակ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր է մշակում՝ այդ թվում ագրեսիա դրսևորելով երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բաքուն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է խստագույնս դատապարտենք Հայաստանի դեմ ալիևյան վարչակարգի հանցավոր ագրեսիան։ Տիկի՛ն նախագահ, խնդրում ենք դա անել խորհրդարանի անունից։ Մեր հստակ դիրքորոշումը կարող է կանխել և կանգնեցնել Ադրբեջանին իր հանցավոր ծրագրի իրականացման ճանապարհին»,- հայտարարեց Բելամին։

Ֆրանսիացի պատգամավորը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։ Նրա խոսքով՝ պետք է շատ արագ նախապատրաստել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթ և անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:«Մենք պետք է դա անենք, որպեսզի ապահովենք սեփական մայրցամաքի անվտանգությունը։ Այլապես այդ նոր պատերազմը մեզ էլ է սպառնալու։ Մենք պետք է դա անենք մեր և Հայաստանի ժողովրդի համար»,- իր ելույթում ընդգծեց Եվրախորհրդարանի պատգամավորը։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս