«Բшրդ անցյալներ, բազում ապшգաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հուշարձանների պահպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առա նցքային ուղղություններից է, և բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշա րձանների հաշվառման, ուսումնա ­սիր­ման, պահպա­նության, վերականգնման և օգտագործման տիրույթում հիմնախնդ իրների բացահայտմանն ու լուծմանը:

Հնագիտական ժառանգության հանրայնացումը և զբոսաշրջային ենթակ առուցվածքների ընդլայնումն առանցքային գոր ծընթացներ են, և այս տեսանկյունից նոր արգ ելոց-թանգարանների ստեղծումը քաղաքականության առաջնահեր թություններից է:

Միաժամանակ կարևորվում են համայնքների ներգրավումը հուշար ձանների պահպ անության գործ ընթացներում և կրթական-լուսավորչական նախաձե ռնությունների իրակա նացումը` միտված հանր ության իրավագ իտակցության, հուշարձ անների հանդեպ հանրային պատասխանատվության բար ձրացմանը:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ Հուշա րձանների և տեսա րժան վայրերի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին մաս նակցել են ՀՀ ԿԳՄՍ նախ արարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Մշակութային ժառա նգության և ժողո վրդական արհ եստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ներկայացնելով 2020-2021 թթ. վերականգնման ոլորտի աշխատանքները՝ Հարություն Վանյանը փաստել է, որ 2020 թվականին պետական բյու ջեի միջո ցներով իրական ացվել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համ ալիրի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանի քների նորո գման, Սյունիքի մարզի Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Հոռոմի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման և մասնակի վերա կանգնման աշխատանքները։

Վերակ անգնվել է նաև Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» արձանը, որը տեղադրվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Պետական միջ ոցներով պատ վիրվել են նաև մի շարք հուշարձանների ամր ակայման և վերա կանգնման նախագծեր, օրինակ՝ Շատիվանք վան ական համալիրի, Ագարակ հնավայրի, Մարմաշենի վանական հա մալիրի, Երերույքի տաճարի և փոքր դամբ արանի թաղերի ամրակայման և թանգարանի կառուցման նախագծերը։ Այդ ամենից զատ՝ բա րերարի հետ կն քված հուշագրի հիման վրա՝ նրա միջոցներով իրականացվում է Արա գածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքը։

«Այս տարի նախատեսված է ավ արտին հասցնել Բնունիսի Սբ․ Աստ վածածին եկեղեցու տարածքի բարե կարգման և Երևան-Սևան ճանապարհին տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձ անների վերա կանգնման աշխատանքները»,- նշել է Հարություն Վանյանը և հավելել, որ կպա տվիրվեն ևս մի քանի հուշարձանի վերականգնման նախագծեր, որոնց թվում՝ Գնդ եվազի եկեղեցու որմնա նկարների վերակ անգնման, Հովհաննավանքի պարս պապատերի և կից կառույցների ամրակայման, տարածքի բարեկարգման, Բարձրաքաշի պե ղման և ուսումնասիրման, Փարպիի՝ Ծիրանավորի վերակ անգնման և տարածքի բարե կարգման նախագծերը:

Խոսելով հուշա րձանների վերականգնման ոլորտում համագոր ծակցությունների կարևորության մասին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը հայտնել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բարերարների և ՀԿ-ների հետ՝ Երևանի Կարմիր կամրջի, Ավանի խոն արհված մատ ուռներից մեկի վերա կանգնման (որի վերականգնման նախագիծն անվճար կիր ականացնեն նախարարության մասնագետները), Ոսկեվազի Սբ․ Հովհաննես եկեղեցու տար ածքի բարեկ արգման, Մաքր ավանքի ամրակայման և վերականգնման, Պտղնու տաճ արի ամրակայման և վերականգնման, Զորաց քարերի պեղ ված հատ վածների ամրակայման, Կիրանցի 19-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

«Գիտեք, որ արդեն սկսվել են Դվին հնավայրի մասնակի ամրակայման, վերականգնման և թանգարանացման աշխատանքները՝ Էկոնոմիկայի նախարարության պատվերով, իսկ օրեր անց էլ կսկսվեն Տավուշի մարզի Վարագավան համայնքի վարչական տարածքում գտնվող Վարա գավանք վանական համալիրի փոքր գավթի վերակ անգնողական աշխատանքները, որի շուրջ ևս փոխգործակցության հուշագիր կկնքվի բարերարի և նախարարության միջև»,- ասել է Վանյանը և հավաստիացրել, որ շուտով կընդունվեն նաև «Դաշտադեմ ամրոց» և «Դվին մայրաքաղաք» ար գելոց-թան գարանների նախագծերը, հաջորդիվ՝ «Հին Արտաշատ մայրաքաղաքը»։

Մշակութային ժառ անգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ, շնորհա վորելով ոլորտի մասնա գետներին և հայ հանրությանը՝ որպես պատմ ամշակութային հարուստ ժառանգության կր ողների, նշել է, որ ԿԳՄՍՆ-ի մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է հենց հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում առաջնային են հնագ իտական ժառանգության հանրայնացումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը:

«Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է առա ջիկայում սպասվող 2 նոր՝ Դվինի և Դաշտադեմի ար գելոց-թանգարանների ստե ղծումը, որոնք կավելանան նախարարության ենթակայությամբ գործող 13 արգ ելոց-թանգարանների շարքին: Դա կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգի համալրմանը և հետագա զարգացմանը: Կարևորվում է նաև համայնքների ներգրավումը պատմամշակութային ժառանգության պահպանության գործընթացում, քանի որ առանց համայնքների անմիջական ներգրավման ան հնար կլինի պահպանումը»,- շեշտել է Աստղիկ Մարաբյանը:

Հավելենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 12-ից Երևանում և մարզերում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանների մաքրման աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս