Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարաել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա:
Նա կրկին մեղադրել է հայկական կողմին.
«Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ եռակողմ հայտարարության: Ականի վտանգը դեռ պահպանվում է»,- ասել է նա: