ԲՐԱՎՈ:Անգելինա Առուստամյանի փայլուն կատարումը ստիպեց ոտքի կանգնել ժյուրիի անդամներին

Ռուսական «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» մրցույթը հայ մասնակիցների պակաս չունի: Ընդ որում, մեր հայրենակիցները ոչ միայն պարզապես մասնակցում են, այլեւ զգալի հաջողություններ գրանցում նախագծում:

Նախագծի շրջանակում իր երկրորդ հաջող ելույթն ունեցավ տասնիննամյա Անգելինա Առուստամյանը, որը ժյուրիի 100-անդամներից ստացավ 89 միավոր՝ հայտնվելով տվյալ օրվա լավագույն եռյակում: Անգելինան ծնվել ու մեծացել է Կրասնոդար քաղաքում: Մեկ տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել է երաժշտական ակադեմիա՝ մասնագիտանալով էստրադային-ջազային վոկալ բաժնում: Հիմա աղջիկը երկրորդ կուրսի ուսանողուհի է:

«Երգել սկսել եմ երեք տարեկանից: Շատ էի ցանկանում բեմ բարձրանալ, եւ տատիկիս խնդրեցի, որ ինձ տանի վոկալի դասընթացների: 3-ից 6 տարեկանում երգել եմ երգչախմբի կազմում, իսկ 7-13 տարեկանում արդեն ակադեմիական վոկալ էի պարապում: Մեկ տարի հետո, սակայն, ինձ գտա ջազային եւ էստրադային ժանրում»,-պատմում է նա:

Անգելինան նշում է, որ «Ну-ка, все вместе!» հաղորդմանը ակտիվորեն հետեւել է 1-՝ին եթերաշրջանից սկսած. «Շատ էի երկրպագում Անդրեյ Լիսովսկուն: Առաջին եթերաշրջանը դիտելիս մայրիկիս ասացի, որ եթե նա հաղթի, ուրեմն՝ անպայման 2-րդ

եթերաշրջանին ես էլ եմ մասնակցելու: Նա հաղթեց, ես էլ համոզվեցի, որ նախագծում ամեն ինչ արդար է եւ որոշեցի մասնակցել»,- պատմում է 19-ամյա հայուհին՝ հավելելով, որ չէր սպասում, որ հաջողությամբ կանցնի մրցույթի առաջին փուլը:

«Սա առաջին մեծ նախագիծն է, որին ես երբեւէ մասնակցել եմ: Շատ էի հուզվում: Միակ բանը, որ մտքումս պտտվում էր, այն համոզումն էր, որ պիտի արժանավայել ելույթ ունենայի: Իսկ, թե որքան միավոր կունենայի, դա արդեն ինձ համար երկրորդային էր»: Անգելինան հավելեց, որ իր համար հատկապես էական էր ժյուրիի կազմը գլխավորող Սերգեյ Լազարեւի կարծիքը։

«Նա կանգնեց իմ երգելու ընթացքում, եւ ինձ համար դա մեծ նշանակություն ունի»: Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Անգելինան նշեց. «Այս մրցույթի շնորհիվ շատ նոր ծանոթություններ գրանցեցի, ձեռք բերեցի մեծ փորձ եւ ստացա նոր հնարավորություններ»: Տեսանյութը ստորև՝

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս