Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի համար ոսկե մեդալ նվաճեց Համեստ Աֆրիկյանը։42 կգ քաշային կարգում նա մենամարտեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։
Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, երկրորդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ Վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակիցը բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին Համեստ Աֆրիկյանին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի եզրափակիչի մասնակից կունենա նաեւ տղաների 66 կգ քաշային կարգում։ Ռինգ դուրս կգա Սամվել Սիրամարգյանը։