Տասնամյակներ շարունակվող բшնшկցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը

Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, եւ որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի միջով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մե րժել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որեւէ մեկի կողմից չի մեր ժվել: Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարեւանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի և մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ:

Դա ամրագրվել է եռակողմ հայտարարության մեջ: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջեւ կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչ ընդոտելու պшտճառներ»,- ասել է Լավրովը:

Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը որեւէ բшցшսական արձագանք չի ստшնում Ադրբեջանի կողմից, և, Լավրովը նշում է՝ տшրօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ:

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս