Ուղերձ հայերին Բաքվի միջոցով. Ռուսաստանը ձգտում է մարսել շռնդալից պարտության դառնությունը

Ալիեւի վարչակազմի գլխավոր կայքում Հայաստանի ԱԺ ընտրության կապակցությամբ Ալեքսանդր Կարավաեւ անունով հեղինակը հոդված է հրապարակել, որում նշվում է, թե Նիկոլ Փաշինյանը եւ «գյուղը» հաղթանակ են տարել այդ ընտրություններում, ընդդեմ Քոչարյանի ու «քաղաքի», ինչը ցույց է տալիս, որ գաղափարախոսություններից հոգնած հանրությունը չի ցանկանում ռեւանշիզմ, որի կրողն են Քոչարյանն ու «քաղաքը»:

Խնդիրն այս պարագայում իհարկե այն չէ, որ հեղինակը նենգափոխում է իրավիճակը, որովհետեւ Փաշինյանը հաղթանակ է տարել նաեւ քաղաքում, իսկ քաղաքում «ռեւանշիստ» Քոչարյանի համեմատաբար բարձր ցուցանիշի հիմքում լիովին այլ հանգամանքներ են:

Սակայն դառնանք հոդվածին. երկար-բարակ «գաղափարաբանական» դատարկաբանություններից հետո հեղինակը նշում է երեք կետ.

«Առաջին, կատարել պատերազմում պարտությունից հետո Երևանի ստանձնած պարտավորությունները՝ ավարտին հասցնել սահմանանշման ու սահմանագծման հարցը, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները կամ էլ առնվազն շարունակել այդ հարցերի քննшրկումները դրական լույսի ներքո՝ այդ աշխատանքների օրացույցով։

Երկրորդ, կարգավորել Հայաստանի տնտեսական կյանքը, որ այն կարողանա ուշքի գալ պարտությունից ու կանգնի վերականգնման ճանապարհին՝ առկա իրողությունների պայմաններում։

Երրորդ, պետք է փոխել տրավմայի ենթարկված հանրային գիտակցությունը՝ տրամադրված ռևանշի, և այդ էներգիան այլ հուն ուղղել։ Այսինքն, բացատրել հայ հասարակությանը, որ երկրին ոչ թե ռևանշ է պետք, այլ վերածնունդ»։

Հայտնի է, որ Ալիեւի վարչակազմի գլխավոր կայքը վաղուց հարթակ է ռուսական «սլուժբիստների» համար, ինչը մի շարք նպատակներով է արվում, Մոսկվա-Բաքու համատեղ քաղաքականության շրջանակում: Այս հոդվածն էլ այդ շարքից է, Մոսկվայից բաքվի միջնորդությամբ ոչ ֆորմալ ուղերձ, որը շրջանցում է դիվանագիտական խողովակները եւ արտահայտում է Ռուսաստանի շռնդալից պшրտության դառնությունը մարսելու ձգտումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս