«ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումը չի եղել ռազ մական ագրեսիան ետ մղելու խնդրանքով»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերի ընթացքում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադարձ կատարելով Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակին:
Դիտարկմանը, որ Սյունիքում արդեն կան ՌԴ սահմանապահներ ու 102-րդ բազայի երկու հենակետեր, որքանո՞վ է նպատակահարմար այդ գոտու հավելյալ ամրապնդումը, Զատուլինը արձագանքեց՝ ասելով, որ դա հարց է, որին պիտի պատասխանեն մասնագետները, այսինքն՝ ռազ մագետները, սահմանապահները: Նրա կարծիքով, հարցը Ռուսաստանի Դաշնության զին ծառայողների քանակը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը ու դրոշի ցուցադրումը: «Վերջիվերջո, Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները չեն սահմանափակվում ՌԴ զինծա ռայողների
թվաքանակով, որոնք գտնվում են ՀՀ-ում: Աշխարհում բոլորն են հասկանում, որ ՌԴ ներկայությունը Հայասսանի Հանրապետությունում՝ հիմնված ռազ մաբազայի պայմանագրի վրա, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայության փաստերը նշանակում են, որ Ռուսաստանի Դաշնությանն ուշադիր հետևում է զարգացումներին և
այս իմաստով հանդիսանում է անվտանգության երաշխավոր, ինչպես ու ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները հադիսանում են ՀՀ անվտանգության երաշխավոր»,- ասաց Զատուլինը: Ինչ վերաբերում է սահմանային մի ջադեպին, ապա, ըստ նրա, գիտեն, որ բանակցություններ են ընթանում: «Կուզենայի նշել, որ ինքնին հնարավորությունը՝առաջ գնալ Հայաստանի Հանրապետության տարածքով ինչ-որ հեռավորության չափով, ստեղծվել է հենց այն պատճառով, որ ՀՀ սեփական սահմանապահ զոր քերը կամ ՀՀ զինծառայողները չեն գտնվել սահմանագծում, այլ գտնվել են ՀՀ տարածքի խորքում: Դրանով ֆիզիկական հնարավորություն են տվել հաղթահարել այդ հեռավորությունը: ՀԱՊԿ-ին դիմումը վերաբերում է
խորհրդակցություններին, դիմումը եղել է հո դվածով, որը ենթադրում է խորհրդակցություններ, կուզենայի դրա վրա ուշադրություն հրավիրել։ Այսինքն՝ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին դրա համար, ոչ թե ռազմական ագրեսիան ետ մղելու համար, որը նկարագրված է բոլորովին ուրիշ հոդ վածում: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք խստորեն իրականացնում ենք ՀՀ կառավարության խնդրանքը: Իմ անձնական վերաբերմունքը տեղի ունեցողին ես կարտահայտեի հետևյալ կերպ՝ այն բանից հետո, երբ պարտություն եղավ պատ երազմում, որը վավերացվեց հրադադարի փաստով ու մի շարք շրջանների հանձնմամբ, որոնք ռազ մական ճանապարհով չէին գրավվել Ադրբեջանի կողմից պատ երազմի ընթացքում, պարզ է, որ ժամանակ է հարկավոր ՀՀ ռազ մական ոգու, պաշտպանունակության վերականգնման, վստահության վերականգնման համար ոչ միայն Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ի, այլ նաև ՀՀ-ի ընդհանուր առմամբ այն հարցում, որ երկիրը կարող է ինքն իր ուժերով պաշտ պանել իրեն: Տեղի ունեցողը հետևանք է այն բանի, որ ՀՀ-ն հայտնվել է ներքին առումով
պա ռակտված, իրականում չափազանց ծա նր իրավիճակում: Դա որևէ ձև չի արդարացնում սադրանքը, իսկ ես ցանկացած տեղափոխություն ՀՀ տարածքում համարում եմ սադ րանք Ադրբեջանի կողմից, որը պահ է որսում հավելյալ առավելություններ, հավելյալ բաներ ստանալու համար: Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է: Համոզված եմ, որ ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,- ասաց Զատուլինը: