Նա նաև հրաշալի ռեժիսոր էր… Ո՞վ է ՀԱՅ բեմի ՄԱՐԳԱՐԻՏԸ… Չմոռանանք ԼԵԳԵՆԴԻՆ

Վաղարշ Վաղարշյան՝ ժամանակին մայր թատրոնի բեմը շքեղացնող երեւելի դեմքերից մեկն էր, որի անունն այսօր գրեթե մոռացվել ու չի էլ հնչում: Մինչդեռ անուրանալի է նրա վաստակը հայ թատերական արվեստում: Շուշիում է ծնվել Վաղարշ Վաղարշյանը՝ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստանի եւ նախկին միության ժողովրդական արտիստ, ռեալիստական խաղարվեստի խոշոր ներկայացուցիչ Վաղարշ Վաղարշյանը:Ծննդավայրի թեմական դպրոցն ու Թիֆլիսի առևտրական ուսումնարանն ավարտելուց հետո նրան բախտ էր վիճակվելու անդամակցել Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը, անելու դերասանական ու գրական իր առաջին փորձերը:1923 թվական. արդեն կայացած, փորձառու դերասանի առջեւ իր վարագույրն է բացում Երեւանի նորաստեղծ Առաջին պետթատրոնը՝ այսօրվա սունդուկյանականը, որի բեմում մարմնավորելու էր քառասունից ավելի դերեր: Հետագա տարիները նրա դերասանական վարպետության եւ ռեալիստական խաղարվեստի զարգացման շրջանն էին խորհրդանշելու:

Վաղարշյանական լավագույն անձնավորումներից են Սուրենը՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Գագիկ թագավորը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Աշոտ Երկաթը՝ Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» դասական ստեղծագործությունների բեմադրություններում, Ասլան ամին՝ իր իսկ հեղինակած պիեսում:

Նա բացի վաստակավոր դերասան լինելուց նաև հրաշալի ռեժիսոր էր: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ. Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-1932), Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ։1944-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։ Նկարահանվել է նաև կինոյում։ Առաջին դրամաները գրել է 1918-1920 թվականներին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»)։ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան։ Վաղարշ Վաղարշյանի հուշարձանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ թիվ 80 համանուն դպրոցի առջև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս