Էրդողանը խոսել է ՌԴ-ի կողմից Զանգեզուրի միջանցքին չխոչընդոտելու և Ադրբեջանում ռազմաբազա կառուցելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղում Զանգեզուրի միջանցք ստեղծելու նախագծի վերաբերյալ և Մոսկվայի կողմից դրան խո չընդոտելու մտադրություն չի տեսնում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է Ադրբեջանից վերադառնալուն պես:«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի նախագիծը և աջակցում ենք դրան: Ես չեմ գտնում, որ Ռուսաստանը կարող է որևէ տարա ձայնություն ունենալ այս առնչությամբ կամ մտադրություն ունենալ հետաձգել դրա իրականացումը: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամ է տրամադրված միջանցքի հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը:Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է ծրագրում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ»,- հայտնել է Թուրքիայի նախագահը:Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի հայտարարել նման հանդիպման պլանների մասին:«Կա մեկ աս պեկտ. այժմ մենք սա հմանափակվում ենք (Ղարաբաղում զի նադադարի մասին) համաձայնագրի հնգամյա ժամկետով: Եվ մենք կցանկանայինք իրականացնել տվյալ նախագիծը այս հնգամյա համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Էրդողանը։Նա կրկին հիշեցրել է Անկարայի և Բաքվի նախաձեռնության մասին՝ ստեղծել Ղարաբաղի հարցով վեցակողմ հարթակ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ։«Այս համատեքստում առա ջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Սակայն մենք ուզում ենք, որ Վրաստանը և Հայաստանը նույնպես միանան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:Նա նշել է, որ Վրաստանի կողմից դրական վերաբերմունք կա ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

Գործակալությունը հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում Ադրբեջանի հետ ստո րագրված հայտարարության շրջանակներում կարող է խոսք գնալ ադրբեջանական տարածքում Թուրքիայի ռա զմաբազայի ստեղծման մասին։

«Դա (բազայի ստեղծման տարբերակը) դուրս չի գալիս (հռ չակագրի) դրույթներից: Այս հարցի զարգացումը հնարավոր է: Այս թեման կարող է իր զարգացումը ստ անալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում նույնպես դա կարող է իրականացվել իր ձևով»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռա զմաբա զայի ստեղծման հավանականության վերաբերյալ հարցին:

Էրդողանը հունիսի 15-16-ին պա շտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ, իսկ Շուշիում երկու նախագահները ստո րագրել են հայտարարություն դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, որով պայմանավորվել են պարբերաբար անցկացնել երկու երկրների անվ տանգության խորհուրդների համատեղ նիստեր, համակարգել իրենց զի նված ուժերի գործողությունները և օգնել միմյանց անվ տան գության կամ ինքնիշխանության սպա ռնալիքի առաջացման դեպքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս