ՀՖՖ-ն ու հայկական ակումբները մասնակցել են հաշմ անդամություն ունեցող երկրպագուներին նվիրված շաբաթին (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարի ևս աջակցել է հաշմ անդամություն ունեցող երկրպագուների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին (CAFÉ Week of Action 2021)`«Ամբողջական հասանելիություն» կարգախոսով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ամբողջ աշխարհում ապրում է ավելի քան մեկ միլիարդ հաշմ անդամություն ունեցող անձ՝ համաշխարհային բնակչության 15 տոկոսը: Այնուամենայնիվ, հաշմ անդամություն ունեցողները հաճախ հասարակության ամենախ ոցելի և ամենաքիչ ներկայացված խմբերից մեկն են: Այս բարդ ժամանակահատվածում սպորտն այն ուժն է, որը կարող է խթ անել հասարակությունում ներառական փոփոխություններ կատարելու համար:

CAFÉ-ի տեսլականն է նպաստել հաշմ անդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:

ՀՖՖ-ն համագործակցում է Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ամբողջական հասանելիության» սկզբունքով:

Այս տարի ծրագիրն իրականացվել է մարտի 5-15-ը: Ակտիվ մասնակցությունը ցուցաբերել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի հանդիպումներին հրավիրվել են հաշման դամություն ունեցող երկրպագուներ, հանձ նվել են թեմատիկ շապիկներ, արվել են ընդհանուր լուսանկարներ:

ՀՖՖ-ն շնորհակալությունն է հայտնում հաշմա նդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:

Նյութի աղբյուր՝ sport.news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս