Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը, Ալիևը հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամ արտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:
«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստո րագրված հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմության մեջ թողնելու համար»,- նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև կարևորել է ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը հակա մարտության լուծման գործում:
ԵԱՀԿ գործող նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից լուսանկարով և գրել, որ կառուցողական քննարկումներ են անցկացրել ԵԱՀԿ-ի հետ փոխհարաբերությունների եւ տարածաշրջանային գործընթացների շուրջ:
«Ընդգծվել է ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը՝ չլու ծված խնդ իրների լուծման գործում»,- գրել է Լինդեն:
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան` քննա րկելու ղարաբաղյան խնդիրն ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։
Արմենպրես