Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից․

Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից՝ դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հարցում իր քաղաքականության ու դիրքորոշման պատճառով, կարծում է Մերձավորարեւելյան ֆորումի նախագահ, պատմաբան եւ արեւելագետ Դանիել Փայփսը,

Փորձագետը Անկարայի գործողությունները շանտաժ է անվանել։ Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է իր համար արտոնություններ սակարկել՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը համաձայնելու դիմաց։Փայփսն ասել է, որ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում ծայրահեղ վատ դաշնակից է եղել։

«Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի այնպիսի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, նա ներխուժել է Սիրիա, սպառնում է Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից Ս-400 համակարգեր է գնում»,- ասել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս