Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ անցել են հակահարձակման՝ դուրս մղելով ռուսական զորքերին Խարկովի շրջանից՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հակահարձակումը կարող է ազդարարել պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին:
«Ռուսաստանի զանգվածային հարձակումը բեկում չմտցրեց իրավիճակում. հիմա մեր երկիրն է անցնում հարձակման»,- հայտարարել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ուկրաինացի զինվորները գերմարդկային ուժ են ցուցաբերում՝ դուրս մղելու ռուսական բանակին երկրի տարածքից:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս պահին Կիևում 36 օտարերկրյա առաքելություն է գործում: Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ միջազգային փորձագետների հատուկ խումբը մշակել է էներգետիկ պատժամիջոցների ճանապարհային քարտեզ, որի օգնությամբ հնարավոր կլինի բարդ իրավիճակ ստեղծել Ռուսաստանի համար այնպես, որ դրանից չտուժի համաշխարհային տնտեսությունը: