Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարության հարցը քննարկվել է ԱՀ իշխանությունների հետ և վերջիններս իրենց տեսակետները հայտնել են դրա շուրջ. խոսնակ

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարության հարցը քննարկվել է ԱՀ իշխանությունների հետ և վերջիններս իրենց տեսակետները հայտնել են դրա շուրջ: Այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության մասին հայտարարությանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ներկայիս ճանապարհի տարածքում գտնվող բնակավայրերի բնակիչների հետ արդեն այս առնչությամբ խոսել են, բացատրել են, որ ամեն ինչ արվելու է նրանց բոլոր խնդիրները լուծելու համար:

Նշենք, որ ըստ նոյեմբերի 9 կնքված եռակողմ պայմանագրի, կողմերը երեք տարվա ընթացքում պարտավորվում են կառուցել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ, իսկ ներկայիս ճանապարհը, որի տարածքում տեղակայված են Արցախի Սուս, Աղավնո գյուղերը և Բերձոր քաղաքը անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Ինչպես հայտնում են աղբյուրները նոր ճանապարհը Արցախը ուղիղ գծով կապելու է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հետ, և նեյտրալ գոտիով անցնող հատվածը շատ ավելի կարճ է լինելու, քան ներկայիս գործող ճանապարհի պարագայում` ընդամենը 5 կմ, որտեղ էլ տեղակայված են լինելու ռուս խաղաղապահները: «ճանապարհի նեյտրալ հատվածի կարճությունը թույլ կտա այն դարձնել ավելի ապահով, խուսափել թշնամու կողմից իրականացվող տարատեսակ սադրանքներից»,- նշեց մեր աղբյուրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս