Կրեմլը չի մեկնաբանում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից նոր փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը

Եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքներով ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, ապա ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը կհայտնի լրատվամիջոցներին։

Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևն արդեն Սոչիում են, սակայն այս պահի դրությամբ հանդիպումների մեկնարկը տրված չէ։ Ըստ ժամանակացույցի՝ առաջինը սպասվում է ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի, հետո՝ Պուտինի և Ալիևի, իսկ վերջում արդեն՝ եռակողմ հանդիպումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս