Վոլոդինը հրաժարվե՞լ է հանդիպել ընդդիմադիրներին. Խամոյանը` հանդիպամն հրավերի մասին

Համացանցում մի փաստաթղթի լուսանկար է շրջանառվում, որն ուղղված է ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին և որում Հայաստանի ընդդիմությունը հանդիպում է խնդրում։ Սակայն, ըստ նույն աղբյուրների, Վոլոդինը մերժել է խնդրանքը, հանդիպումը չի կայացել։ Аuroran կապ է հաստատել Հայաստան խմբացության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ, իրենց գործընկերները ֆիքսել են, որ նամակ են ուղարկել Վոլոդինին, ֆիքսել են ըստ էության նամակի բովանդակությունը, որեւէ բան չեն թաքցրել, քանի որ թաքցնելու ոչինչ չկար:

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպտակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին եւ իրավիճակը։ Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։ Ագնեսա Խամոյանը նաեւ նշեց, որ ըստ իր տեղեկությունների, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է: Ստացվում է, փաստաթուղթն իրական է, ընդդիմությունը այդ մասին խոսել է, հանդիպում էլ չի կայացել, քանի որ Վոլոդինը, ըստ Խամոյանի, նիստից անմիջապես հետո մեկնել է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս