Պոդոլյակն ասել է, թե ինչ մեծ սխալ է թույլ տվել Ուկրաինան պատերազմի առաջին ժամերին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոստովանել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելու առաջին ժամերին իշխանությունների սխալը եղել է այն, որ չեն ոչնչացրել սեփական ենթակառուցվածքների օբյեկտները՝ հակառակորդին կանգնեցնելու համար:

«Առաջին մի քանի ժամերին մտածում էինք. մենք միջոցներ ենք ներդրել մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար, ինչպե՞ս հիմա վերացնենք դա: Հենց այդ ժամանակվա դանդաղկոտությունն եմ համարում մեր արմատական սխալը»,-նշել է Պոդոլյակը։

Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, իրենք հաշվի են առել նաև այն, որ մյուս կողմում նույնպես մարդիկ են, որոնք ևս խնամքով կվերաբերվեն տներին, կամուրջներին և այլ ենթակառուցվածքներին:

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս