Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե իբր շուրջ 30 տարի տևած ղարաբաղյան հակամ արտությունն ավարտված է:

«Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամա րտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները։

Այս հայտարարությունը լրացվել է 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Շուրջ 30 տարի տևած Լեռնային Ղարաբաղի հակամ արտությունն ավարտված է»,-ասել է Բայրամովը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս