ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների հետ։ Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին առավել մանրամասն տեղեկացավ անհ ատների և համայնքների վրա անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքների ու նրանց առջև ծառացած ներկայիս մարտա հրավերների մասին:

«Հուզիչ էր հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղա հանված բնակիչների հետ: Ես երախտապարտ եմ նրանց պատմությունները լսելու, նրանց հարցեր ուղղելու և փորձառություններն ավելի լավ հասկանալու հնարավորության համար: Մարդիկ, որոնց հետ հանդիպել եմ, օգնություն են ստա նում և ժամանակավորապես բնակվում են Մեծամորի համայնքային կացարանում: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարողացել է նրանց աջակցել շատ դժ վար պահին», — ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

Անցյալ տարվա ռա զմական գործողությունների ընթացքում և դրանից հետո, ԱՄՆ կառավարությունն աջա կցել է Լեռնային Ղարաբաղից տեղա հանված բնակիչներին լուծելու ի հայտ եկող խնդիրները՝ տրամադրելով հագուստ, սնունդ և ապաստան:

2020 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ անցյալ տարվա ռազմական գործողություններից տու ժածներին աջա կցելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս