Ադրբեջանը ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար նոր պայմանագրեր է կնքել․ Ալիև

Բաքուն նոր պայմանագրեր է ստորագրել «ամենաժամանակակից զենքի» գնման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանական բանակն էլ ավելի է հզորացել՝ և՛ մատակարարման, և՛ մարտունակության առումով: Մենք նոր պայմանագրեր ենք կնքել ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար:

Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան է ներկրվում նոր սպառազինություն և ամենաժամանակակից տեխնիկա»,- ասել է նախագահը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս