ԱՄՆ-ը կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները չորեքշաբթի կհայտարարի Կիևին1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Նշվում է, որ օգնության փաթեթը կներառի Harpoon թեւավոր հականավային հրթիռների երկու արձակման կայան, 18 հաուբից և մոտ 36 հազար հրետանային արկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։Այս փաթեթում ներառված կլինեն նաև HIMARS համազարկային ռեակտիվ համակարգերի զինամթերք, օպտիկական սարքավորումներ և պահեստամասեր:

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շուտով կհայտարարի Ուկրաինային 650 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի ամերիկյան Harpoon հականավային հրթիռները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս