Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պնդել է, որ իր երկիրն անպայման կհաղթի արդեն մոտ չորս ամիս տևող պատեր-ազմում, որը Ռուսաստանն է սկսել:
Այս օրերին ռազ-մաճակատում առանցքային զարգացումները Սևերոդոնեցկի շրջանում են, որտեղ ծանրագույն մար-տերում հիմնական զի-նատեսակը հր-ետանին է դարձել: Ռուսները փորձում են ամեն կերպ տիրանալ Սևերոդոնեցկին, որը վերածվել է ավե-րակների:
Դոնեցկի և Լիսիչանսկի գրավումը ռուսներին կընձեռի ամբողջ Դոնբասի վրա հսկողություն սահմանելու հնարավորություն:
Զելենսկին խոսել է նաև պարենի համաշխարհային ճգն-աժամի մասին: Նա նշել է, որ Ռուսաստանն արգելափակել է Սև ծովի և Ազովի ծովի նավահանգիստները, և դրա հետև-անքով Ուկրաինան չի կարողանում արտահանել հացահատիկ ու կենսական նշանակության այլ արտադրանք, որի կարիքն ունեն մեծ թվով երկրներ:
«Պարենի պակասը քաոս է առաջացնելու, սովը սպառ-նալու է Ասիայի և Աֆրիկայի երկրներից շատերին, տեսեք, թե ինչպես են այսօր շեշտակի աճում գները, և սա Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետև-անքն է»,- ասել է Զելենսկին:
ՄԱԿ-ի վերլուծաբանների կարծիքով, եթե չվերականգնվի հացահատիկի, եգիպտացորենի, բուսական յուղի և պարարտանյութերի համաշխարհային մատակարարումը, որը խափ-անվել է ռուս-ուկրաինական պատեր-ազմի հետև-անքով՝ մոլորակի 11-ից 19 միլիոն բնակիչներ կդատ-ապարտվեն սովամա-հության: