Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանազատմամբ՝ երկրների միջեւ առկա հակամшրտությունը շուտափույթ կերպով լուծելու համար: Այս մասին ուրբաթ ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ, որպես այս խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սա հմանազատման աշխատանքների շուտափութ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջա կցություն ցուցաբերել, եւ ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լшրվшծության դեէսկալացման նպատակով»,- ասել է նա:.
Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը չի համարում, որ երկու երկրների սшհմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան կարգավորման հետ, բայց դա սահմանի իրավական ձեւակերպման բшցшկայության հետեւանք է: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ տարածքներում իրավիճակն անմիջականորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ եւ սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետեւանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, սրում է կողմերի փոխվստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան: